Ինովացիա

Կկայանա անվճար դասախոսություն «Accelerating Machine Learning and Deep Learning with HPC Techniques» թեմայով

2 րոպեի ընթերցում

Կկայանա անվճար դասախոսություն «Accelerating Machine Learning and Deep Learning with HPC Techniques» թեմայով

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում մայիսի 18-ին կկայանա «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի ներքո իրականացվող դասախոսությունների շարքի հաջորդ՝ «Accelerating Machine Learning and Deep Learning with HPC Techniques» թեմայով հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մայիսի 18 ժ. 12։00-ն գրանցվել այստեղ։

Դասախոսությունը կվարի Երևանի պետական համալսարանի «Տվյալագիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի դասախոս Ենոք Հակոբյանը։

Մեքենայական ուսուցումը հեղափոխել է տարբեր ոլորտներ՝ սկսած պատկերների ճանաչումից (Computer Vision) և բնական լեզվի մշակումից (NLP) մինչև ինքնավար ավտոմեքենաներ և բժշկական ախտորոշումներ:

Քանի որ մշակվող մոդելների բարդությունը և տվյալների ծավալը շարունակում է աճել, մոդելների կառուցման և ուսուցման գործընթացի օպտիմիզացման համար առաջնային է գերհամակարգչային տեխնոլոգիաների (HPC) կիրառումը: Այս համատեքստում, դասախոսության ընթացքում կներկայացվեն, թե ինչպես HPC մոտեցումները կարող են կիրառվել մեքենայական ուսուցման մեջ:

Կքննարկվեն մի շարք հիմնարար թեմաներ, մասնավորապես, զուգահեռ ծրագրավորման (Data Parallelism and Model Parallelism) և բաշխված համակարգերի (Distributed Systems) կիրառությունը մեքենայական ուսուցման ընթացքում և դրանց օպտիմիզացման հնարավորությունները:

Մասնակցել կարող են գործող և ապագա (ուսանող) տվյալագետներն ու ոլորտով հետաքրքրված այլ մասնագետները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում