«Ինտեր»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Միլան»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում «Ինտեր»-ն առավել շատ էր տիրում նախաձեռնությանը և «Միլան»-ի մեկ գրոհին, պատասխանում էր 2-3-ով: Սակայն գրոհներն իրենց ցանկալի արդյունքը չէին տալիս: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն առաջին կեսի վերջնամասում փոխարինվեց վնասվածքի պատճառով:

Երկրորդ կեսի մեկնարկում «Միլան»-ն ամեն կերպ փորձում էր հետ բերել կորցրածը, սակայն «Ինտեր»-ը հստակ էր գործում պաշտպանությունում և երբեմն հակագրոհում էր: Եվ նման մի գրոհի ժամանակ` 75-րդ րոպեին, Լաուտարո Մարտինեսը դիպուկ հարվածով գրավեց «Միլան»-ի դարպասը:

«Ինտեր»-«Միլան»`1:0:

Երկու խաղերի ընդհանուր 3:0 հաշվով հաղթելով` «Ինտեր»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ մյուս խաղում կմրցեն «Մանչեսթեր Սիթի»-ն և «Ռեալ»-ը: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին:

Հայերեն Русский

ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են անում Մարկո Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին․ 30 տարվա ճանապարհ

ՀՀ բնության հուշարձանների ցանկում ներառված «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի 40.000 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

«Ոսկե ժամ». IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո

Ախուրյան համայնքում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

F-35-երի փոխանցումը Թուրքիային այս պահին իրավական առումով անհնար է. Ռուբիո

Թուրքմենստանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սերդար Բերդիմուհամեդովի հանդիպումը

Նիկոլ Փաշինյանին Թուրքմենստանում դիմավորել է փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովը

Երանոսում արտաքին լուսավորության ցանց է կառուցվում

Մարտունի համայնքում մեկնարկում են 8 մլրդ 255 մլն դրամ արժեքով սուբվենցիոն ծրագրեր