Ինովացիա

Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման մրցույթն ընդունում է հայտեր

2 րոպեի ընթերցում

Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման մրցույթն ընդունում է հայտեր

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական համալսարանում մայիսի 21-ին կկայանա Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման 2023 թվականի հայաստանյան բաց մրցույթը, որի նպատակն է մեկ հարթակում հավաքել Հայաստանի բոլոր սերունդների ծրագրավորողներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 17-ն է։ Մասնակցության համար անհրաժեշտ է կազմել 2 մասնակցից բաղկացած թիմ և գրանցվել այստեղ։

Մասնակցելու համար կարող են դիմել ցանկացած մակարդակի հմտություններ ունեցող ծրագրավորողները` սկսած ուսանողներից ու դպրոցականներից մինչև փորձառու ծրագրավորողներ: Հաղթողները կստանան մրցանակներ։

Խնդիրները կլինեն ոչ միայն դասական ալգորիթմական (ICPC) ոճի, այլև կենթադրեն ծրագրավորման այնպիսի տարբեր հմտությունների տիրապետում, ինչպիսիք հանդիպում են IT կազմակերպությունների ամենօրյա աշխատանքում:

Խնդիրների լուծման համար հասանելի են լինելու հետևյալ լեզուները՝ C++, Java, Python 2/3, C#, C, Kotlin, Ruby, PHP։ Գրանցված թիմերը կստանան մասնակցության համար անհրաժեշտ այլ մանրամասները (login, password և այլն) մրցույթին նախորդող շաբաթվա ընթացքում։

Մրցույթի կազմակերպիչներն են Հայ-ռուսական համալսարանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF), OneMarketData-ը և CodeSignal-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում