Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը
1 րոպեի ընթերցում
![Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/05/1110906.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյուսելում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպումից առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն առանձին հանդիպումներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։