Գերմանիան միտված է Հարավային Կովկասում հարատև խաղաղության ապահովմանը․ դեսպան Ռիխտեր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան միտված է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ջանքերի իրականացմանը, Քիշնևում հունիսի 1-ին նախատեսված հնգակողմ հանդիպմանը Գերմանիայի մասնակցությունը ենթադրում է, որ Գերմանիան միտված է նշանակալի արդյունքների ապահովմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը «Հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30 տարին» գրքի շնորհանդեսի ժամանակ:

«Մենք միտված ենք հարատև խաղաղության ապահովմանը Հարավային Կովկասում: Խոսքը վերաբերում է նաև քաղաքական, տնտեսական և միջանձնյա հարաբերությունների զարգացման հնարավորություններին ամբողջ տարածաշրջանում: Մենք միտված ենք աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ջանքերի իրականացմանը: Եվ ԵՄ-ի, ինչպես նաև ԱՄՆ աջակցությունը միտված են այս տարածաշրջանում հարատև խաղաղություն ապահովելուն: Եվ այս առումով մենք նախատեսել ենք նաև հանդիպումներ, խոսքը վերաբերում է նաև Եվրոպական համայնքի գագաթնաժողովին Քիշնևում հունիսի 1-ին: Այստեղ Գերմանիայի մասնակցությունը ենթադրում է նաև միտվածություն բավականին նշանակալի արդյունքների ապահովմանը»,-ասաց դեսպանը:

Անդրադառնալով Հայաստանի և Գերմանիայի երկկողմ հարաբերություններին՝ դեսպանն ընդգծեց, որ 2022 թվականը հոբելյանական տարի էր Հայաստանի և Գերմանիայի համար, երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992-ին:

Ռիխտերը նշեց՝ Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները շարունակաբար զարգացել են, ընդլայնվել, քաղաքական երկխոսությունը շարունակվում է: Սերտ կապեր են ձևավորված գերմանական Բունդեսթագի և Հայաստանի ԱԺ-ի միջև:

Դեսպանը հիշեց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այս տարի այցելել են Բեռլին: «Շատ արգասաբեր քննարկումներ են ունեցել, ինչը, վստահաբար, անդրադարձել է մեր երկրների համագործակցության պոտենցիալի վրա և ընդգծել համագործակցության ընդլայնման ուղղությունները: Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցության ուղղություններից են տեխնիկական ու ֆինանսական համագործակցությունները: Եվ այստեղ Գերմանիան տարիներով աջակցել է ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին Հայաստանում»,-ասաց Ռիխտերը:

Հայաստանն ու Գերմանիան ակտիվ համագործակցել են նաև մշակույթի, գիտության, կրթության և այլ ոլորտներում:

Դեսպանը Հայաստանի և Գերմանիայի համագործակցության բեկումնային կետերից մեկը համարում է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ըստ նրա՝ դա մեծապես նպաստել է նաև նման հանցագործության կանխման գործընթացին ամբողջ աշխարհում:

«Հայաստանը մեծ առաջընթաց է ապահովել իր բարեփոխումների օրակարգում: Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանը շատ հանձնառու կերպով իրականացնում է ԵՄ-ի հետ կնքված Համապարփակ և ընդլայնված փոխգործակցության համաձայնագիրը: Եվ կարծում եմ, որ Հայաստանի կառավարության ներկայիս ծրագիրը լավ հարթակ ու շրջանակ է բարեփոխումները նաև ապագայում ակտիվորեն շարունակելու համար»,-ասաց Ռիխտերը:

Դեսպանը վստահեցրեց՝ Գերմանիան միտված է փոխգործության երկկողմանի հարթակների ձևավորմանն ու ընդլայնմանը:

Հայերեն English Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել