Արդյունավետ փուլ էր՝ հնարավոր պայմանագրի շուրջ դիրքորոշումները մոտեցնելու առումով. փոխնախարարը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցություններն արդյունավետ փուլ է համարում՝ հնարավոր խաղաղության պայմանագրի շուրջ դիրքորոշումները մոտեցնելու առումով, դեռ կան մի շարք հարցեր, որոնք պետք է քննարկեն մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսվող հանդիպմանը:

Հովհաննիսյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սոթքի ուղղությամբ մայիսի 11-ին ադրբեջանական հերթական սադրանքի նպատակն է զրոյացնել Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում արձանագրված առաջընթացը:

Իսկ թե ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը՝ Հովհաննիսյանն ասաց, որ դա վերաբերվում է երկու կողմերի մոտեցումների վերաբերյալ ավելի լավ պատկերացումներ ստանալուն:

«Դա արվեց: Ամերիկյան կողմը հնարավորն արեց, որ ստեղծվի դրական մթնոլորտ: Իսկապես արդյունավետ փուլ էր՝ հնարավոր պայմանագրի նախագծի շուրջ մոտեցնելու դիրքորոշումները: Իհարկե, կան մի շարք կարևորագույն հարցեր, որ դեռ պետք է քննարկվեն, հենց դրա համար է, որ Բրյուսելում կազմակերպվում է արդեն բարձրագույն մակարդակով հանդիպումը, որին կհաջորդի Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը, կլինեն այլ հանդիպումներ ևս»,-ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Սոթքի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիային՝ Հովհաննիսյանը նշեց, որ դա Ադրբեջանի կողմից նոր գործելաոճ չէ:

«1995 թվականից ԱԳՆ համակարգում եմ և չեմ հիշում մեկ բանակցությունների փուլ, որ չլինեն նման սադրանքներ կամ մինչև հանդիպումը, կամ հանդիպումից հետո: Ցավոք, այսպիսի ավանդույթ է ձևավորվել»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ գնահատականը տրվել է թե ԱԳՆ-ի, թե վարչապետի հայտարարություններով:

Հայերեն English Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ