Life

Լիվերպուլում մեկնարկեց «Եվրատեսիլ 2023»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Բրյունետը ելույթ կունենա 2 համարի ներքո. ՈՒՂԻՂ

2 րոպեի ընթերցում

Լիվերպուլում մեկնարկեց «Եվրատեսիլ 2023»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Բրյունետը ելույթ կունենա 2 համարի ներքո. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում մայիսի 11-ին մեկնարկեց «Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը: Հայաստանի պատվիրակ Բրյունետը «Future Lover» երգով հանդես կգա 2 համարի ներքո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթը հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով: Այն մեկնաբանում են Հրաչուհի Ութմազյանն ու Համլետ Առաքեյանը:

Քվեարկել կարող են միայն երկրորդ կիսաեզրափակչի մասնակից երկրները՝ Ալբանիան, Ավստրիան, Ավստրալիան, Բելգիան, Կիպրոսը, Դանիան, Էստոնիան, Հունաստանը, Վրաստանը, Իսլանդիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովենիան, Սան Մարինոն, Մեծ հնգյակից՝ Իսպանիան և Միացյալ Թագավորությունը, ինչպես նաև նախորդ տարվա հաղթող Ուկրաինան: Քվեարկել հնարավոր է նաև աշխարհի այլ երկրներիցwww.esc.voteկայքի օգնությամբ:

Հայաստանից Բրյունետի օգտին քվեարկել հնարավոր չէ: Այլ մասնակիցների օգտին քվեարկելու համար Հայաստանում գործում է 1004 կարճ համարը:

Քվեարկության կարգի մանրամասներն այստեղ են։

Բրյունետի «Future Lover» երգը, որը մրցույթի YouTube-յան պաշտոնական ալիքում այս տարվա ամենադիտված տեսահոլովակն է, բանաստեղծական շնչով անհասցե նամակ է: «Մի օր համացանցում ինձ ոգեշնչող մի պարզ ու գեղեցիկ գրառում տեսա. տողերն անմիջապես մեղեդի դարձան ու նոր զգացմունքներ արթնացրին։ Երգն այն մասին է, որ կյանքի ընթացքում բոլորս փնտրում ենք այն մեկին` ապագա սիրեցյալին, ով կդառնա մեր երազանքների, իդեալների, վախերի մարմնավորումը»,-նշում է երգչուհին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում