Գիտելիքն ուժ է․ Idram Junior-ը մասնակցել է մենթալ թվաբանության միջազգային Օլիմպիադային

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 6-ին և 7-ին անցկացվել է մենթալ թվաբանության թվով չորրորդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է Հայաստանի տարբեր անկյուններից ու Ռուսաստանից ժամանած ավելի քան 600 երեխա։

Օլիմպիադան կազմակերպել է լրացուցիչ կրթական ոլորտում լայնամասշտաբ գործունեություն ծավալող IQ Center Global Education-ը:

IQ Center-ի տնօրեն Յուլիա Գասպարյանի խոսքով՝ IQ Center-ը, հանդիսանալով Հայաստանի Մենթալ թվաբանության ասոցիացիայի հիմնադիրը և աշխարհում մենթալ թվաբանության հիմնադիր PAMA Global և SAMA Global միջազգային ասոցիացիաների միակ և պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում, արդեն վեց տարի է Երևանի ու մարզերի հազարավոր երեխաներին հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել մենթալ թվաբանությունը: «Ուրախ ենք, որ տարվա կրթական գլխավոր իրադարձության կողքին կանգնել է կրթությունը կարևորող, երեխաների ֆինանսական գրագիտությանը նպաստող Իդրամ ընկերությունն իր Idram Junior հավելվածով։ Idram Junior-ը բազմաթիվ նվերներ է պատրաստել մասնակից երեխաների համար»։

Իդրամ ընկերության մարքեթինգի ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Իդրամը կարևորում է ոչ միայն ֆինանսական գրագիտությունը․ «Մենք համագործակցում ենք այն ընկերությունների հետ և այն միջոցառումների կողքին ենք, որոնք նպաստում են երեխաների կրթական մակարդակի բարձրացմանն ու ընդհանուր զարգացվածությանը»։

«Idram Junior-ն այստեղ է, որ ուրախություն պարգևի երեխաներին և իհարկե դատարկաձեռն չի եկել։ Հաղթողների համար հետաքրքիր նվերներ ենք պատրաստել, մասնակիցները նույնպես նվերներ կստանան։ Ուրախ ենք նման մասշտաբային միջոցառման մասը կազմել և տոն պարգևել երեխաներին», - ասել է Տաթևիկ Հովհաննիսյանը։

Իդրամ ընկերության մարքեթինգային նախագծերի ղեկավար Սևակ Շիրաչյանի խոսքով՝ Idram Junior-ը Հայաստանում մանկական միակ ֆինանսական հավելվածն է, որը հնարավորություն է տալիս երեխաներին անհպում վճարումներ կատարել, լիցքավորել իրենց հեռախոսահամարը և փոխանցումներ կատարել իրենց ընտանիքի անդամներին։ «Մեզ համար կարևոր է, որ երեխաները մանկուց սովորեն լինել ֆինանսապես գրագետ, կարողանան ոչ միայն գնումներ կատարել, այլ նաև կառավարել իրենց տրամադրված ֆինանսները։ Հավելվածում շուտով կունենանք նորություններ, այնպես որ հետևեք մեզ մեր սոցիալական էջերում», - եզրափակել է Սևակ Շիրաչյանը։

Մասնակիցներին ուղեկցող և երկրպագող ավելի քան երկու հազար ծնողների համար միջոցառման ողջ ընթացքում կգործի ցուցահանդես: Օլիմպիադան կամփոփվի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ: Մասնակից բոլոր 600 երեխաները կստանան հատուկ նվերներ IQ Center Global Education-ից: Իսկ հաղթական հորիզոնականներ զբաղեցրած տասնյակ մասնակիցներ կստանան հատուկ նվերներ Օլիմպիադայի հովանավորների ու գործընկերների կողմից։

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում