Քաղաքականություն

Ադրբեջանի զինուժը կրակ է բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի զինուժը կրակ է բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 11-ին ժամը 08:00-ի դրությամբ շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր:

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում