Տնտեսություն

Ինչպես գումար փոխանցել Ռուսաստանից Հայաստան

3 րոպեի ընթերցում

Ինչպես գումար փոխանցել Ռուսաստանից Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու գործող սահմանափակումները էապես ազդել են Ռուսաստան-Հայաստան և հակառակ ուղղությամբ բանկերով դրամական փոխանցումների համակարգի վրա: Այսօր շուկայում գործում են դրամական փոխանցումների սահմանափակ տարբերակներ, որոնց վերաբերյալ բանկերից անընդհատ ճշտումներ է պետք իրականացնել, բացի այդ հասարակ փոխանցումը բավականին մեծ քաշքշուկ է ենթադրում և սովորականից ավելի երկար է տևում։

Չնայած դրան զգալիորեն աճել են ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից արտասահմանյան երկրներից ստացվող և ՀՀ-ից դուրս փոխանցվող գումարների ծավալները։ Նշենք, որ վերոնշյալ փոխանցումները ներառում են ինչպես ոչ առևտրային, այնպես էլ առևտրային բնույթի տարատեսակ հոսքեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ Կենտրոնական բանկի հրապարակած տրանսֆերտների տարեկան վիճակագրության, 2022 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել 5 մլրդ 190 մլն դոլար, ըստ որի միայն Ռուսաստանից փոխանցվել է 3 մլրդ 598 մլն դոլար: 2021 թվականի համեմատ տրանսֆերտներն ավելացել են 2.5 անգամ: Իսկ միայն Ռուսաստանից ուղարկված գումարն աճել է 4 անգամ: 2022 թվականին Հայաստանից Ռուսաստան է փոխանցվել 453 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ աճել է 51 մլն դոլարով: Ինչպես ցույց են տալիս տվյալները, 2022-ի փոխանցումների 70%-ի աղբյուրը Ռուսաստանն է:

Այս իրավիճակում մասնավոր անձանց համար կենսական նպատակներով փոխանցվող գումարները, ըստ շուկայի հետազոտության, կատարվում է արագ դրամական փոխանցումների համակարգերով, որոնք համեմատաբար ավելի արագ և մատչելի են։

Բայց այսօր դրամական փոխանցումների ոլորտում բացի բանկերից և արագ դրամական փոխանցումների համակարգերից կան նաև թվային ֆինտեխ լուծումներ, որոնք համադրում են մատչելիությունը, արագությունը և առավելագույն հարմարավետությունը հաճախորդների համար (և ուղարկողների, և ստացողների), քանի որ փոխանցումները կատարվում են վայրկյանների ընթացքում՝ բջջային հավելվածի միջոցով։

Ռուսաստանից Հայաստան գումար փոխանցելու համար օրինակ կարելի է օգտվել ռուսական IDpay հավելվածից, որը գործարկվել է 2020 թ-ից և հնարավորություն է տալիս իրականացնել ակնթարթային փոխանցումներ ցանկացած ռուսական բանկային քարտից ցանկացած հայկական բանկային քարտի: Փոխանցման այս տարբերակը տարբերվում է նրանով, որ Ռուսաստանից գումար փոխանցողը պետք է պարզապես ունենա IDpay հավելվածը և դրան կցի իր ռուսական ցանկացած բանկի քարտը։ Փոխանցումները իրականացվում են միայն ՌԴ ռուբլով ընդամենը 0,9% փոխանցման միջնորդավճարով, իսկ ամսական սահմանաչափը հասնում է մինչև 1 մլն ՌԴ ռուբլի։

2023 թվականի ընթացքում Ռուսաստան-Հայաստան և հակառակ ուղղությամբ դրամական փոխանցումները նույնպես ունեն աճի միտում, և այս պարագայում կարևոր է, որ գործի մի համակարգ, որը չի տուժի ոչ մի տեսակի պատժամիջոցներից և փոխանցումներն էլ կիրականացվեն արագ, հուսալի, հարմար և շուրջօրյա՝ մեկ հարթակի միջոցով:

Գայանե Գաբոյան

Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին

Ինովացիա

Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին

Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ

Երևան

Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ

42 սկսնակ կին գործարարները ստացել են 1 մլն դրամ դրամաշնորհի հավաստագրերը և կնքել են պայմանագրերը

Հայաստան

42 սկսնակ կին գործարարները ստացել են 1 մլն դրամ դրամաշնորհի հավաստագրերը և կնքել են պայմանագրերը

Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի

Հայաստան

Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի

Ո՞նց, Իդրամով վճարում չունե՞ք․ արդեն 21 000-ից ավելի վաճառակետ Իդրամով վճարում է ընդունում

Հայաստան

Ո՞նց, Իդրամով վճարում չունե՞ք․ արդեն 21 000-ից ավելի վաճառակետ Իդրամով վճարում է ընդունում

Նոր հնարավորություններ, նոր հմտություններ. Երևանում մեկնարկել է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ն

Մշակույթ

Նոր հնարավորություններ, նոր հմտություններ. Երևանում մեկնարկել է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ն

Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը

Քաղաքականություն

Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը

Քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկել են, ծեծի ու նվաստացման ենթարկել․ երկու անձ կալանավորվել է

Իրավունք

Քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկել են, ծեծի ու նվաստացման ենթարկել․ երկու անձ կալանավորվել է

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱՄՆ-ին Անկախության օրվա առթիվ

Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱՄՆ-ին Անկախության օրվա առթիվ

Պետությունը կապահովի դպրոցականների լողի պարապմունքները. նոր ծրագիր

Սպորտ

Պետությունը կապահովի դպրոցականների լողի պարապմունքները. նոր ծրագիր

Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը կանցկացվեն վարժական հավաքներ

Ռազմական

Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը կանցկացվեն վարժական հավաքներ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում