Life

Սոնա Ռուբենյանը երկրպագուներին է ներկայացրել «Առաջինս» երգը

1 րոպեի ընթերցում

Սոնա Ռուբենյանը երկրպագուներին է ներկայացրել «Առաջինս» երգը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սոնա Ռուբենյանը երկրպագուների դատին է հանձնել «Առաջինս» երգը՝ նվիրված իր առաջնեկին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության և գործիքավորման հեղինակը Նորայր Ստեփանյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը:

Սոնա Ռուբենյանն առաջին անգամ բեմ է բարձրացել հինգ տարեկանում «Կռունկ» մրցույթի շրջանակում։ Այդ ժամանակ Սոնան արդեն սովորում էր Երգի պետական թատրոնի վոկալ բաժնում:

2012 թվականին մասնակցելով «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանին՝ նա դառնում է մրցույթի հաղթող։

2017 թվականից դերասան, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանի հետ կազմել է «Գարիկ Սոնա» խումբը, ներկայացրել հայկական հին ու նոր երգերի վերամշակված տարբերակները, հանդես եկել մի շարք համերգներով:

Լուսանկարը՝ Սոնա Ռուբենյանի ֆեյսբուքյան էջից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում