Ucom-ի աջակցությամբ կայացել է «Գիտելիքն ուժ է» մենթալ թվաբանության 4-րդ միջազգային օլիմպիադան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յուքոմ» ընկերության աջակցությամբ մայիսի 6-7-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է «Գիտելիքն ուժ է» մենթալ թվաբանության 4-րդ միջազգային օլիմպիադան։ Տարվա կրթական խոշորագույն իրադարձությանը մասնակցել է 4-16 տարեկան 600 աշակերտ Երևանից, Հայաստանի գրեթե բոլոր մարզերից ու Ռուսաստանից, որոնք հնարավորություն էին ստացել ևս մեկ անգամ ցուցադրելու իրենց գիտելիքներն ու հմտությունները:

Օլիմպիադան կազմակերպել է լրացուցիչ կրթական ոլորտում լայնամասշտաբ գործունեություն ծավալող IQ Center Global Education-ը: IQ Center-ը, հանդիսանալով Հայաստանի Մենթալ թվաբանության ասոցիացիայի հիմնադիրը և աշխարհում մենթալ թվաբանության հիմնադիր PAMA Global և SAMA Global միջազգային ասոցիացիաների միակ և պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում, արդեն 6 տարի է՝ Երևանի ու մարզերի հազարավոր երեխաներին հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել մենթալ թվաբանությունը:

«Ուրախ ենք ոչ միայն միջոցառման տեխնիկական աջակիցը հանդիսանալ` ապահովելով արագագործ ինտերնետ կապը, այլև շնորհավորում ենք 12-ամյա Արինա Աբելյանին Մարտունուց ու 8-ամյա Էդուարդ Փաշայանին Երևանից՝ սուպեր հաղթողների տիտղոսին և Ucom-ի հատուկ մրցանակներին արժանանալու համար», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենՌալֆ Յիրիկյանը։

Մենթալ թվաբանության 4-րդ միջազգային օլիմպիադան համախմբել է մի շարք պատվավոր հյուրերի՝ կրթական հաստատությունների ղեկավարների, առաջատար բիզնեսների ներկայացուցիչների, երգիչների, դերասանների ու արվեստագետների, որոնց ներկայությունը ոգևորել է մասնակիցներին:

Օլիմպիադան ամփոփվել է մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ: Մասնակից բոլոր երեխաները հատուկ նվերներ են ստացել IQ Center Global Education-ից: Իսկ հաղթական հորիզոնականներ զբաղեցրած տասնյակ մասնակիցներ նվերների են արժանացել Օլիմպիադայի հովանավորների ու գործընկերների կողմից: Մրցույթից հետո երեխաները դիտել են շոու ծրագիր, մասնակցել խաղերի, վիկտորինաների, ֆլեշմոբերի, ռոբոտաշինության և արվեստի վարպետաց դասերի: Մասնակիցներին ուղեկցող ավելի քան երկու հազար ծնողների համար միջոցառման ողջ ընթացքում գործել է ցուցահանդես:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում