Հասարակական

Վազգեն Հարությունյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար

1 րոպեի ընթերցում

Վազգեն Հարությունյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի  պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վազգեն Հարությունյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

«Առաջարկում եմ շնորհավորել պարոն Վազգեն Հարությունյանին։ Նա նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Պարոն Հարությունյան, շնորհավորում ենք Ձեզ տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի դերը ստանձնելու կապակցությամբ»,- ասաց Ավինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում