Ինովացիա

Անվճար կրթական ծրագիր պատերազմից տուժած ընտանիքների երեխաների համար

2 րոպեի ընթերցում

Անվճար կրթական ծրագիր պատերազմից տուժած ընտանիքների երեխաների համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Team Telecom Armenia-ն սկսում է երկարաժամկետ համագործակցություն Smart Armenia-ի հետ՝ աջակցելու կազմակերպության բոլոր կրթական նախաձեռնություններին։

Համագործակցության շրջանակում Team-ը Smart Armenia-ին տրամադրել է անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ նորագույն համակարգիչներ, իսկ դասասենյակներն ապահովել է բարձր թողունակությամբ ինտերնետ հասանելիությամբ, ինչը մեծապես կնպաստի կազմակերպվող դասընթացների որակի բարձրացմանը։

Ապրիլին Smart Armenia-ն մեկնարկել է ռոբոտաշինության անվճար դասընթացներ 44-օրյա պատերազմից տուժած ընտանիքների 10-ից 16 տարեկան և ինժեներությամբ հետաքրքրված պատանիների համար։ Դասընթացի մասնակիցները ստանում են գիտելիքներ ինժեներական ծրագրավորման, 3D մոդելավորման և ռոբոտաշինության բնագավառներում, իսկ արդեն դասընթացի ավարտին ստեղծում սեփական խելացի լուծումը:

Առաջին ու երկրորդ խմբերի դասընթացները սկսվել են և այժմ ընթանում է երրորդ փուլի մասնակիցների հավաքագրումը: Ծրագիրը մեկնարկելու է մայիսի 12-ին և տևելու է 6 ամիս:

Ծրագրին գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել այս ձևաթուղթը, իսկ հարցերի դեպքում զանգահարել 033 555996 կամ գրել նամակ [email protected] էլ․ հասցեին: Վերջնաժամկետը մայիսի 10-ն է:

Մասնակիցների ուսուցումը անվճար է դարձել Հայաստան Համահայկական Հիմնադրամի ֆինանսավորման միջոցով:

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում