«Երևանյան բեսթսելեր». «Սասունցի Դավիթ»-ն ՝ առաջատար. մանկական. հուլիս, 2024

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքի տվյալների:

Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» էպոսի մանկապատանեկան մշակումն առաջին տեղում է։ Պոեմը հայկական ժողովրդական էպոսի բազմաթիվ գրական մշակումներից լավագույնն է: Դավիթը մեր հարուստ վիպերգության ամենահերոսական կերպարն է, իսկ Թումանյանի գրչի տակ նա դարձել է առավել պատկերավոր:

Նարինե Աբգարյանի «Շոկոլադե Պապիկը» երկրորդ տեղում է։ Նորվեգիայի Բերգեն քաղաքում իր առօրյայով ապրում է նորվեգական միանգամայն սովորական մի ընտանիք՝ մայրիկը, հայրիկը, վեցամյա Մարտինը և նրա ավագ քույրը՝ Մաթիլդան: Բայց ամեն ինչ փոխվում է, և կյանքը դառնում է արկածներով լի, երբ նրանց հյուր է գալիս Օսկար պապիկը, որին երեխաները նախկինում երբեք չէին տեսել: Զուր չէ, որ Օսկարին Շոկոլադե պապիկ էին անվանում. չէ՞ որ նա սարսափելի քաղցրակեր է և առանց կոնֆետի, առանց շոկոլադի ապրել չի կարող։ Ու նաև, ուզում եք՝ հավատացեք, ուզում եք՝ ոչ, նա կարողանում է քայլել առաստաղով: Իսկ թե ինչեր պատահեցին կլանող գաղտնիքներով ու արկածներով լի այս գրքում, կարդա՛ այն և կիմանաս:

Երրորդ տեղում է Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-Պույ Մուկիկը»: Յուրաքանչյուր երեխա մեծ բավականություն կստանա՝ ընթերցելով հեքիաթը հանրահայտ մուկիկի մասին, դե, իսկ սյուժեն հայտնի է բոլոր-բոլորին:

Փամելա Լինդոն Թրեվերսի «Մերի Փոփինս»-ը չորրորդ տեղում է։ Վիպակը պատմում է աշխարհի ամենահայտնի դայակի` Մերի Փոփինսի և նրա հոգածության տակ գտնվող չորս երեխաների մասին: Մերի Փոփինսը խստաբարո է, խելացի, կոկիկ ու պչրասեր, բայց ամենակարևորն այն է, որ նրա հայտնվելու առաջին իսկ օրվանից դայակը զարմացնում է երեխաներին իր արտասովոր կարողություններով: Նրա հետ ապրած բոլոր օրերը լի են արտառոց արկածներով ու կախարդանքով:

Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» հինգերորդ տեղում է։ Աշխարհահռչակ անգլիացի գրող, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» հեքիաթային վիպակը դասվում է համաշխարհային գրականության շարքը: Այն ջունգլիներում ապրող «մարդու ձագի»՝ Մաուգլիի՝ արկածներով լի կյանքի մասին է, որը ներկայացված է շատ հետաքրքրիր ու գեղեցիկ պատմություններով:

Հեքիաթային վիպակը հրատարակված է կրճատ տարբերակով:

Սըր Ստիվ Ստիվենսոնի և Ստեֆանո Տուրկոնիի «Ագաթա Միստերի: Փարավոնի առեղծվածը» վեցերորդ տեղում է։ Եգիպտոս, Արքաների հովիտ: Հնէաբանների խումբը պատրաստվում է բացահայտելու մի առեղծվածային փարավոնի շիրիմը: Սա կարող է հեղափոխական հայտնագործություն լինել... Ցավոք, շիրիմը գտնելու ցուցումներով խիստ արժեքավոր տախտակը գողացել են: Այս գլուխկոտրուկը ի զորու են լուծելու միայն նորաթուխ դետեկտիվներ Ագաթա և Լարի Միստերիները: Իհարկե, մեր հերոսները դետեկտիվ պատմությունների սիրահար են: Արկածախնդիր ճամփորդությունների ժամանակ նրանց ուղեկցում են ծառայապետ միստր Քենթը և սիբիրյան կատու Ուոթսոնը:

Յոթերորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:

Ութերորդ հորիզոնականում է Ջաննի Ռոդարիի «Երկնագույն նետը»: Ըստ իտալական լեգենդի՝ ամեն տարի՝ Աստվածահայտնության տոնին, Բեֆանան տնետուն է շրջում և երեխաներին նվերներ բաժանում: Ջաննի Ռոդարիի այս գողտրիկ պատմության մեջ պառավ Բեֆանան խաղալիքների փոքրիկ խանութ ունի: Խաղալիքները, ցուցափեղկին կանգնած, հետևում են ձյունապատ փողոցի անցուդարձին՝ հնազանդ իրենց «լարովի» ճակատագրին ու խանութի քմահաճ տիրուհու կամքին: Սակայն հայտնության գիշերը նրանք կենդանություն են առնում, նստում «Երկնագույն նետ» անունով հրաշալի գնացքը և որոշում իրենք իրենց նվիրել այն երեխաներին, որոնց խեղճ ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել: Երկնագույն նետի ուղևորները դառնում են սիրո, անձնազոհության և համերաշխության հրաշալի օրինակ փոքրիկ ընթերցողների համար:

Իններորդ հորիզոնականում Շառլ Պերոյի «Կարմիր գլխարկը» հեքիաթն է: Այն կարծես օրորոցային լինի փոքրիկների համար, հետևաբար քաջ հայտնի է բոլորին: «Կարմիր գլխարկը» ամենահայտնի հեքիաթներից է և սիրվել է բոլորի կողմից:

Տասներորդ տեղում է Ռոբերտ Սթիվենսոնի «Գանձերի կղզին»։ «Ծովահենի գրադարան» շարքից լույս է տեսել «Գանձերի կղզին» գիրքը: Շոտլանդացի գրող Ռոբերտ Սթիվենսոնի արկածային վեպն առաջին անգամ հրատարակվել է 1883 թվականին: Այն պատմում է Ջիմ Հոքինսի մասին, որն անսպասելիորեն միանում է ծովահենության աշխարհին, երբ հայտնաբերում է նավապետ Ֆլինտի՝ անմարդաբնակ կղզում թաքցրած գանձերի քարտեզը:

 

ՏեղՓոփ.Գիրք Հրատ.Քանակ
1+1

Հովհաննես Թումանյան, «Սասունցի Դավիթը»   

հեղ հրատ103
2նոր

 

Նարինե Աբգարյան, «Շոկոլադե Պապիկը»  

 

Արևիկ80
3*

Դերենիկ Դեմիրճյան, «Պույ-Պույ Մուկիկը»

GSM58
4-3

Փամելա Լինդոն Թրեվերս, «Մերի Փոփինս»

Զանգակ52
5+3

Ռադյարդ Քիփլինգ, «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը»

Բուկինիստ51
60

Սըր Ստիվ Ստիվենսոն և Ստեֆանո Տուրկոնի, «Ագաթա Միստերի: Փարավոնի առեղծվածը»

Զանգակ44
7+2

«Շունն ու կատուն» 

Բուկինիստ44
8*

Ջաննի Ռոդարի, «Երկնագույն նետը»

Վերնատուն34
9-5

Շառլ Պերո, «Կարմիր գլխարկը»

Բուկինիստ34
10*

Ռոբերտ Սթիվենսոն, «Գանձերի կղզին»

Էդիթ Պրինտ33

«Երևանյան բեսթսելեր»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում