Life

Բրյունետը եվրատեսիլյան բեմում իր ելույթի երկրորդ փորձն է անցկացրել

1 րոպեի ընթերցում

Բրյունետը եվրատեսիլյան բեմում իր ելույթի երկրորդ փորձն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան ներկայացուցիչ Բրյունետը մայիսի 4-ին մրցութային բեմում երկրորդ փորձն է անցկացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին երգչուհին հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում կատարած հրապարակման միջոցով:

b1.jpg (82 KB)

b3.jpg (348 KB)

b4.jpg (450 KB)

b5.jpg (481 KB)

Ավելի վաղ Wiwiblogs-ի հարցման արդյունքում Բրյունետը համարվել էր 2023-ին կայանալիք մրցույթի ամենասիրված կին արտիստը: Հայ մասնակցի օգտին քվեարկել էր հարցվածների 25,98 տոկոսը։

Երկրորդ հորիզոնականում էր Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը՝ 13,5 տոկոս ձայնով, իսկ երրորդ տեղում ֆրանսիացի երգչուհի Լա Զարրան էր: Նրա օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 8,48 տոկոսը:

«Եվրատեսիլ 2023»-ը կանցկացվի Լիվերպուլում։ Մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Բրյունետը «Future Lover» երգով հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչում 2-րդ համարի ներքո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում