Պերուում 13 հազար դոլարի կոշիկ են գողացել, սակայն բոլորը՝ աջ ոտքի
1 րոպեի ընթերցում
![Պերուում 13 հազար դոլարի կոշիկ են գողացել, սակայն բոլորը՝ աջ ոտքի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/05/1110247.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պերուի Ուանկայո քաղաքում երեք մարդ ներխուժել է խանութ և այնտեղից գողացել ավելի քան 200 սպորտային կոշիկ, սակայն բոլորը՝ աջ ոտքի: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:
Խանութի տիրոջ գնահատմամբ՝ գողոնի արժեքը կազմել է ավելի քան 13 հազար դոլար՝ չնայած գողերը չեն կարող դրանք վաճառել:
Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են գողության պահը: Չարագործները կեսգիշերին կոտրել են խանութի կողպեքը և եռանիվ հեծանիվի օգնությամբ տարել կոշիկների տուփերը:
«Մենք դեպքի վայրում հավաքել ենք փաստերը: Այս գողության հետ կապված արտասովոր է այն, որ գողացվել են միայն աջ ոտքի կոշիկներ: Տեսաձայնագրության և մատնահետքերի օգնությամբ մենք կկարողանանք գտնել այս անձանց», - մեջբերում է BBC-ն տեղի ոստիկանապետ Էդուան Դիասի խոսքերը: