Վաշինգտոնում կարծում են, որ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումը ռազմական լուծում չունի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում վստահ են, որ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումը ռազմական լուծում չունի, և առաջ գնալու ճանապարհը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:

Նա նշել է, որ Վաշինգտոնում շատ ուրախ են հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին կարևոր քննարկումների համար:

Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև տեղի ունեցող բանակցություններին, Պատելը նշել է, որ չի կարող մեկնաբանություններ անել շարունակվող գործընթացի առնչությամբ:

«Ես նորից կկրկնեմ, որ մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագան խթանելուն: Մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է տևական խաղաղության հասնելու համար, և գտնում ենք, որ դա հնարավոր է այս երկու երկրների միջև», - ասել է դիվանագետը։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն խորապես ներգրավված են այս գործընթացում:

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան