Քաղաքականություն

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հարավային Կովկասում խաղաղ ապագայի հաստատմանը. Վեդանտ Պատել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հարավային Կովկասում խաղաղ ապագայի հաստատմանը. Վեդանտ Պատել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հարավային Կովկասում խաղաղ ապագայի հաստատմանը և վստահ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները լուծելու համար առանցքային նշանակություն ունի երկխոսությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի գլխավոր տեղակալ Վեդանտ Պատելը:

Դիվանագետը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի՝ փակ դռների հետևում անցկացվող բանակցությունների մասին: Պատելը միայն նշել է, որ ամերիկյան կողմից գործընթացում ներգրավված են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն:

Վեդանտ Պատելը հիշեցրել է, որ նախորդ օրը լիագումար նիստին մասնակցել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, իսկ կիրակի երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպել է ճաշի սեղանի շուրջ:

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակը նաև հրաժարվել է հայտնել՝ արդյոք Էնթոնի Բլինքենը դարձյալ հանդիպում կունենա իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում