Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի վարչապետին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկիին՝ ազգային տոնի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից հղում եմ ամենաջերմ շնորհավորանքները Ձեզ և Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի` Սահմանադրության օրվա առթիվ:

Վստահ եմ, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ և շարունակաբար զարգացող փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:

Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը առավելագույնս ապահովելու մեր երկրների միջև առկա համագործակցության զգալի ներուժի իրացումը՝ ի շահ և ի բարօրություն մեր ժողովուրդների»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում