Sevan Startup Summit-ը վերադառնում է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը և Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ը մայիսի 2-ին կնքել են տարածքի վարձակալության երկարաժամկետ պայմանագիր (խմբ. 25 տարի), ըստ որի «Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա վրանային բիզնես ֆորումի անցկացման համար հատկացվել է նոր տարածք Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ հատվածում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշած է Sevan Startup Summit-ի տարածած հայտարարության մեջ:

«Երկար սպասված այս պայմանագիրը ամուր հիմքեր է տալիս մեզ վերականգնելու սամմիթի ամենամյա բնույթը, և այս տարի ինչպես նախկինում հուլիսի վերջին շաբաթը հավաքվել մեկ հարկի տակ և իրականություն դարձնել երկար սպասված #SevanStartupSummit2023-ը»,- հայտարարության մեջ նշել են ֆորումի կազմակերպիչները։

Այս տարի բիզնես ֆորումը կանցկացվի հուլիսի 23-29-ը։ Մասնակցության հայտերը բաց են։

Sevan Startup Summit-ը վերջին անգամ Սևանում անցկացվել է 2019-ին՝ հյուրընկալելով շուրջ 1000 մասնակցի՝ աշխարհի շուրջ 45 երկրից։ Միջոցառման շրջանականերում ձեռք բերված ներդրումային պայմանավորվածությունները գերազանցել են 1 մլն դոլարը։

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում