ՀՀ պաշտպանության նախարար Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է կատարել  զորամասեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն մայիսի 2-ին անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել է զորամասերի տարածքով, ստուգել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների պատշաճ իրականացումը, հետևել ուսումնական ծրագրով ընթացող մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին։

Ըստ աղբյուրի՝ ստուգայցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև զորամասերում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողներին, հետաքրքրվել նրանց ծառայության ընթացքով։

«Անկեղծ և անկաշկանդ զրույցի ընթացքում նախարար Պապիկյանը պատասխանել է ժամկետային զինծառայողներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել այն բացառիկ արտոնություններն ու առավելությունները, որոնք կառավարության որոշմամբ սահմանված են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու դառնալ ցանկացող, պարտադիր ժամկետայինից պայմանագրային զինծառայության անցնել պատրաստվող զինծառայողներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ շրջայցի ավարտին նախարար Պապիկյանը ֆիզիկական պատրաստության լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողներին պարգևատրել է ձեռքի ժամացույցով:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն