Life

Կյանքից հեռացել է հայտնի ռուս մոդելավորող Վալենտին Յուդաշկինը

2 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է հայտնի ռուս մոդելավորող Վալենտին Յուդաշկինը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 59 տարեկանում մահացել է ռուս մոդելավորող Վալենտին Յուդաշկինը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ռուսական «Առաջին ալիքը»՝ վկայակոչելով մոդելավորողի կնոջը։ 2016 թվականին Յուդաշկինի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։

«Փայլուն մոդելավորող, համաշխարհային նորաձևության ճանաչված վարպետ: Նրա հանդերձանքները կրել են շոու-բիզնեսի, թատրոնի և կինոյի աստղերը, իսկ նրա ցուցադրությունները միշտ մեծ ուշադրություն են գրավել», - ասվում է «Առաջին ալիքի» հաղորդագրությունում:

Նշվում է, որ վերջին տարիներին Յուդաշկինը պայքարում էր ծանր հիվանդության դեմ։

Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ 2016 թ.-ին Յուդաշկինի մոտ երիկամի քաղցկեղ էր ախտորոշվել, որից հետո նրա գլխում մետաստազներ են հայտնաբերվել։

Յուդաշկինը ծնվել է 1963 թ.-ին հոկտեմբերի 14-ին Մոսկվայի մարզում։ 1991 թ.-ին Փարիզում ներկայացվեց նրա առաջին հավաքածուն՝ «Faberge»-ն:

Յուդաշկինը եղել է Փարիզի Բարձր նորաձևության ասոցիացիայի թղթակից անդամ և դարձել է առաջին ռուս մոդելավորողը, որ ընդունվել է Ֆրանսիայի Բարձր նորաձևության պալատ:

Ապրիլի 30-ին մահացել է մեկ այլ հայտնի խորհրդային և ռուսաստանցի մոդելավորող՝ Վյաչեսլավ Զայցևը: Մեկնաբանելով նրա վախճանը՝ Յուդաշկինը նշել էր, որ Զայցևը մեծ մոդելավորող էր, նկարիչ և ստեղծագործող:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում