Կկազմավորվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կկազմավորվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ Բարձագույն որակավորման կոմիտեի, Գիտության կոմիտեի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական վարչության հենքի վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մայիսի 2-ի նիստին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։

«Այս փոփոխությունը նպատակ ունի միասնական քաղաքականության իրացման հենք ապահովել ոլորտում, որը մեր կարևորագույն խնդիրներից է։ Մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ բարձրագույն կրթությունը չի կարող լինել առանց գիտության, իսկ գիտությունն էլ իր հերթին պետք է անպայման համադրված լինի և կապեր ունենա կրթական ծրագերի հետ։ Եվ, կարծում ենք, այսպիսով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի առկայությունը հնարավորություն կտա միասնական քաղաքականության մշակումը և իրացումը դարձնել իրականություն»,- ասաց Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ օրենքի նախագծում ներառված են համապատասխան դրույթները և օրենքի ընդունումից հետո նախատեսվում են մի շարք գործընթացներ, որոնք կբերեն կոմիտեի վերակազմավորմանը։

«Կոմիտեն գործելու է նախարարության ենթակայությամբ, ոլորտի լիազոր մարմինը նախարարությունն է»,-հավելեց Անդրեասյանը։

Հայերեն

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը