Ինովացիա

Կկայանա Multifactor authentication թեմայով հանդիպում-դասախոսություն

2 րոպեի ընթերցում

Կկայանա Multifactor authentication թեմայով հանդիպում-դասախոսություն

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի ներքո կկայանա դասախոսությունների շարքի հաջորդ՝ Multifactor authentication (բազմագործոն նույնականացում) թեմայով հանդիպումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպումն անվճար է, կարող են մասնակցել գործող և ապագա (ուսանող) տվյալագետներն ու ոլորտով հետաքրքրված այլ մասնագետները՝ մինչև մայիսի 4, ժ․ 12։00-ն գրանցվելով այս հղումով։

Դասախոսությունը կվարի Ռոբերտ Թադևոսյանն, ով ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (IIAP) առաջատար ճարտարագետ է, հաշվողական և ճանաչողական ցանցերի բաժնի ավագ գիտաշխատող, Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական համակարգչային ցանցի /ASNET-AM/ ցանցային ծառայությունների ադմինիստրատոր։

Այսօրվա աշխարհում թվային անվտանգությունը հույժ կարևոր է, քանի որ թե ձեռնարկությունները, և թե օգտատերերը որոշակի կարևոր և գաղտնի տեղեկատվություն պահում են առցանց: Այս տեղեկատվության սխալ օգտագործումը կամ չարաշահումը կարող է լուրջ հետևանքների բերել իրական աշխարհում, ինչպիսիք են ֆինանսական գողությունը, բիզնեսի խափանումը և գաղտնիության կորուստը:

Թեև գաղտնաբառերը պաշտպանում են թվային ակտիվները, դրանք պարզապես այլևս բավարար չեն: Բազմագործոն նույնականացումը գործում է որպես անվտանգության լրացուցիչ շերտ՝ կանխելով չարտոնված օգտատերերի մուտքն հաշիվներ, նույնիսկ երբ այդ հաշիվների գաղտնաբառը գողացվել է: Այս դասախոսության ընթացքում կներկայացվեն բազմագործոն նույնականացման հիմնական մեթոդները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում