Հայաստանը չի պատրաստվում ներգրավվել Լաչինի միջանցքի ռեժիմի փոփոխության վերաբերյալ որևէ բանակցության մեջ․ Միրզոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Հայաստանը հրաժարվել է Լաչինի միջանցքում զուգահեռ վերահսկողություն իրականացնելու առաջարկից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի հետ ասուլիսի ընթացքում Արարատ Միրզոյանն ասաց, որ Լաչինի միջանցքի վերաբերյալ բանակցություն տեղի է ունեցել և պայմանավորվածություն ձեռք է բերվել, որը հանրահայտ է․ այդ պայմանավորվածությունն արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։

«Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ նոր կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանը երբեք չի պատրաստվել և չի պատրաստվում ներգրավվել։ Մենք կարծում ենք, որ բոլոր պայմանավորվածությունները, ոչ միայն Լաչինի միջանցքի վերաբերյալ, անխափան կերպով պետք է իրականացվեն, որպեսզի հնարավոր լինի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համընդհանուր կարգավորման գործընթացում ավելի լուրջ ձեռքբերում ունենալ»,- ասաց Միրզոյանը՝ կրկնելով նախկինում հնչեցրած կարծիքը, որ Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը Լաչինի միջանցքում բացարձակապես ապօրինի է։

«Լաչինի միջանցքում սահմանակետեր դնելու վերաբերյալ ադրբեջանական կողմից պահանջներ կամ առաջարկներ (դժվար է տարբերակում անել) հնչել են։ Ես արդեն ասացի, որ մենք չենք պատրաստվում ներգրավվել այդ առաջարկների քննարկման մեջ։ Մնացած ամեն ինչը, ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին և անվտանգությանը, կարող են քննարկվել, կարգավորվել Ստեփանակերտ-Բաքու միջազգայնորեն տեսանելի, թափանցիկ մեխանիզմում»,- եզրափակեց Միրզոյանը։

Հայերեն العربية English Français Русский

ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական արտադրանքի առևտրաշրջանառությունը 2026 թ. յոթ ամիսներին աճել է 20%-ով

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 08/10/26

Ասիական ինդեքսները նվազել են - 08/10/26

Բուլղարիայի արդյունաբերական ասոցիացիայի նախագահը հայտարարել է, որ Արևելյան Եվրոպան պետք է առաջնորդի «խելացի անցումը». BTA

Հայաստանի վարչապետն ու Ուզբեկստանի նախագահը քննարկել են առևտրատնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Փաշինյանի հանդիպումը Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահների հետ

ԵՄ-ն երկարաձգել է հակառուսական անհատական պատժամիջոցները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են երկկողմ հարաբերություններն ու TRIPP նախագիծը

Վրաստանում ձերբակալվել է Աջափնյակում հրազենով սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը

Գրադարանավարի օրվա առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է ոլորտի մի խումբ ներկայացուցիչների