Մշակույթ

Մեկնարկում է «Արմմոնո» 21-րդ հոբելյանական միջազգային թատերական փառատոնը

4 րոպեի ընթերցում

Մեկնարկում է «Արմմոնո» 21-րդ հոբելյանական միջազգային թատերական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանում մեկնարկում է «Արմմոնո» 21-րդ հոբելյանական միջազգային թատերական փառատոնը: Այս տարի փառատոնի մասնակից երկրներն են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Վրաստանը. կցուցադրվի 20 մոնոներկայացում, որից 7-ը՝ միջազգային ծրագրում։ Միջազգային ծրագրում հանդես կգան Անտոն Մոզգալյովը՝ «Դահիճը» (ՌԴ), Յուլիա Կուդրյաշովան՝ «Այն մեկին ո՞վ գիտի» (Ղազախստան), Նազգյուլ Կարաբալինան՝ «Մոնո» (Ղազախստան), Դմիտրի Նիկոլայենկոն՝ «Հեզը» (ՌԴ), Ալեքսեյ Կուլակովը՝ «Լուսնի քաղաքացին» (Բելառուս), Իրինա Մեղվինետուխուցեսին՝ «Ագնեսը. Ուիլլի կինը» (Վրաստան) մոնոներկայացումներով: Տեղական ծրագրում հանդես կգան Վարսենիկ Ավանյանը՝ «Սպասում», Լիլիա Մուկուչյանը՝ «Վարեչկա», Մարիամ Մանոն՝ «Ապրե´լ», Արմեն Քուշքյանը՝ «Համլետի երազները» մոնոներկայացումներով: «Համլետի երազները» մոնոներկայացումը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին. այն բեմադրիչի վերջին աշխատանքն է։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ այս տարվա ծրագիրը բավական հագեցած է: Առանցքում հայ երիտասարդ բեմադրիչներն են, դերասանները, դրամատուրգները:

«Փառատոնի համար դա առանցքային է: Խնդիր է դրված մեր հանդիսատեսի համար ճանաչելի դարձնել մեր դերասաններին, բեմադրիչներին: Մեր երկրի համար դժվար պահերին անհրաժեշտ է, որ հանդիսատեսն ավելի լավ ճանաչի ու գնահատի մեր ստեղծագործողներին»,-ասաց Մարիաննա Մխիթարյանը:

Փառատոնի շրջանակներում ներկայացումների ցուցադրությունը չի սահմանափակվելու մայրաքաղաքով: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Հայաստանի մյուս քաղաքների թատերասերները մասնակցելու հնարավորություն կունենան: Ներկայացումներ ցուցադրվելու են նաև Գյումրիում և Աբովյանում: Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոդրամա, մոնոդոկ: Մոնոներկայացումները կցուցադրվեն «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Օպերա», «Արմմոնո-Դեբյուտ» խորագրերի շրջանակում։

«Մենք համագործակցում ենք tatron-drama.am կայքի հետ: Եվ այդ համագործակցության շրջանակում նախատեսում ենք անցկացնել նաև հատուկ նախագիծ՝ թատերական ընթերցումներ՝ «Բաժանություն հայկական ձևով» խորագրի ներքո, որտեղ կներկայացվեն հայ դրամատուրգների գործեր: Բեմադրիչը Տաթև Ղազարյանն է»,-ասաց Մարիաննա Մխիթարյանը:

Համագործակցության նոր հնարավորություն է բացվում Լեհաստանի գործընկերների հետ: Փառատոնի շրջանակում Հայաստանում է «Կեսգիշերային նետը» դեբյուտային մոնոներկայացումների թատերական փառատոնի տնօրեն Մարեկ Կոլովսկին Լեհաստանից: Նա վարպետության դաս է անցկացնելու տեղի երիտասարդ մասնագետների հետ:

«Մեծ ուրախությամբ եմ մասնակցում «Արմմոնո» փառատոնին: Իմ ցանկությունն է, որ Լեհաստանի դեբյուտային երիտասարդ դերասանները կարողանան իրենց մասնակցությունն ունենալ փառատոնին: Ամեն ջանք գործադրելու եմ, որ գան այստեղ բեմադրեն լեհական ներկայացումներ: Սա իմ առաջին համագործակցությունն է լինելու «Արմմոնո» փառատոնի հետ»,-ասաց Մարեկ Կոլովսկին:

Փառատոնի օրերին Երևան կժամանեն միջազգային հեղինակավոր փառատոնների տնօրեններ, փորձագետներ, որոնք կանցկացնեն վարպետության դասեր։ Փառատոնն անցկացվելու է մինչև մայիսի 17-ը:

«Լավաշի կախարդանքը» փառատոնն արժևորել է հայկական լավաշի պատրաստումը

Մշակույթ

«Լավաշի կախարդանքը» փառատոնն արժևորել է հայկական լավաշի պատրաստումը

Սերգեյ Սմբատյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ամերիկյան հյուրախաղերը ձեռքբերում է համարում

Մշակույթ

Սերգեյ Սմբատյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ամերիկյան հյուրախաղերը ձեռքբերում է համարում

Համերգներ, ձայնագրություններ, մենակատարների հետ համագործակցություններ. Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեց 18-րդ համերգաշրջանը

Մշակույթ

Համերգներ, ձայնագրություններ, մենակատարների հետ համագործակցություններ. Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեց 18-րդ համերգաշրջանը

«Փարաջանով-100» խորագիրը կրող ցուցահանդեսը Գյումրիում կգործի մինչև սեպտեմբեր

Մշակույթ

«Փարաջանով-100» խորագիրը կրող ցուցահանդեսը Գյումրիում կգործի մինչև սեպտեմբեր

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Մշակույթ

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Մշակույթ

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Մշակույթ

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Մշակույթ

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Մշակույթ

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում