Ինովացիա

Հայկական Krisp-ը ներկայացվել է Նյու Յորքի Թայմսի հրապարակում

1 րոպեի ընթերցում

Հայկական Krisp-ը ներկայացվել է Նյու Յորքի Թայմսի հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում երկրորդ ամենամեծ ֆոնդային բորսան՝ NASDAQ-ը, Նյու Յորքի հանրահայտ Թայմսի հրապարակում ներկայացրել է հայկական Krisp-ը։

«Այսօր յուրահատուկ օր է Կրիսպի համար։ Նյու Յորքի Թայմսի հրապարակում Նասդաքը ներկայացրեց Կրիսպին։ Գերդրական զգացողություններ և մեծ ոգևորվածություն ավելին ստեղծելու, և վստահ եմ, որ Կրիսպը հնարավորություն ունենա Նասդաքում հրապարակային թողարկում (IPO) անելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։

Krisp-ն արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով իրական ժամանակում օնլայն հանդիպումների ժամանակ մաքրում է ձայնը կողմնակի աղմուկից` ապահովելով պարզ և պրոֆեսիոնալ հանդիպումներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում