Լեռնանիստ համայնքին կից հիմնվող նորատունկ անտառում տնկվել են 1000-ից ավելի սոճու և կեչու բուսակներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինոփսիս Արմենիայի՝շուրջ 120 կամավորներ,«Էյ Թի Փի»բարեգործական հիմնադրամի աշխատակիցների աջակցությամբ, ապրիլի 24-ին Լեռնանիստ համայնքին կից հիմնվող նորատունկ անտառում տնկել են հազարից ավելի սոճու և կեչու բուսակներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կամավորական միջոցառմանն ընկերության աշխատակիցները եկել էին իրենց երեխաների հետ՝ փորձելով դեր մանկուց նրանց մեջ սերմանել կամավորության և հարազատ երկրի ապագայի համար պատասխանատվության զգացում։

Միջոցառման խորհուրդն էր՝ երկրի առաջընթացի գործում ներդրումներ կատարելու միջոցով ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

«Ծառ տնկելով՝ ևս մեկ անգամ վկայում ենք, որ մենք ենք այս երկրի տերը: Այս տարվա ծառատունկը առավել քան խորհրդանշական է և նվիրվում է Ցեղասպանության զոհերի հիշատակը վառ պահելուն: - ասել է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի գրասենյակի համակարգող Ռուզաննա Առուստամյանը՝ շնորհակալության խոսք հղելով նաև Սինոփսիս Արմենիայի թիմին՝ տարիներ շարունակ երկրի շրջակա միջավայրի պահպանության և կանաչապատման աշխատանքներում իրենց սատարելու համար։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան