Հասարակական

Սյունիքի օդանավակայանում շուրջ երեսուն տարի դադարից հետո օդանավ իջավ

2 րոպեի ընթերցում

Սյունիքի օդանավակայանում շուրջ երեսուն տարի դադարից հետո օդանավ իջավ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆեյսբուք»-ի օգտատեր Սասուն Մանուկյանը Սյունիքի օդանավակայանից տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Սպասված վայրէջք և հիշարժան օր Սյունիքի մարզկենտրոն Կապանի համար(և ոչ միայն). Սյունիքի օդանավակայանում շուրջ երեսուն տարի դադարից հետո օդանավ իջավ»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդագրություն է տարածել նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որում նշվում է, որ Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58 բարեհաջող վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար: Այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Թռիչքը կրում էր փորձնական բնույթ:

«Օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 10:10: Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին:

Այս թռիչքը հիրավի պատմական էր, քանի որ 90-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվել՝ բացառությամբ 2017 թվականին մեկ մասնավոր թռիչքի»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել էին, որ ապրիլի 26-ին ժամը 10։00-ին նախատեսվում է իրականացնել Երևան-Կապան-Երևան երթուղով փորձնական թռիչք L410 տեսակի օդանավով։ Իրականացվելու է օդանավակայանի մոտեցման սխեմաների փորձարկում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում