Ինովացիա

C# ծրագրավորման լեզվի անվճար bootcamp-ն ընդունում է հայտեր

1 րոպեի ընթերցում

C# ծրագրավորման լեզվի անվճար bootcamp-ն ընդունում է հայտեր

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համագործակցությամբ հայտարարում է C# ծրագրավորման լեզվի 6-ամսյա անվճար ճամբար /bootcamp/ երևանամերձ մարզերի երիտասարդների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մայիսի 3-ը լրացնել հետևյալ հայտաձևը։

Մասնակցել կարող են Երևանամերձ մարզերի 15-ից 29 տարեկան երիտասարդներն, ովքեր ունեն լավ տրամաբանություն։

Հանդիպումները տեղի կունենան շաբաթական 3-4 անգամ։ Ճամբարի մեկնարկից 3 շաբաթ անց մասնակիցները կհանձնեն միջանկյալ թեստ և միայն բարձր արդյունքների դեպքում կշարունակեն մասնակցությունը:

Մայիսի 3-ին՝ ժամը 17:30-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կկայանա տեղեկատվական հանդիպում, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ ճամբարի բոլոր մանրամասներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում