Մեր հարաբերությունները զարգանալու դրական նախադրյալներ ունեն․ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի վարչապետին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ անկախության 75-ամյակի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ընդունեք խնդրեմ իմ ջերմ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները՝ Իսրայելի Պետության անկախության 75-ամյակի կապակցությամբ։

Մեր երկկողմ հարաբերություններն ակտիվորեն զարգանալու և որակական նոր մակարդակ թևակոխելու դրական նախադրյալներ ունեն։ Դրանց շարքում են Սուրբ Հողում դարեր շարունակ բնակվող հայ համայնքն իր կրոնական կառույցներով, ինչպես նաև Հայաստանի հասարակության անբաժանելի մաս կազմող հրեական համայնքը, որն իր հերթին զգալի ջանքեր է գործադրում երկու երկրների միջև կապերն ամրապնդելու ուղղությամբ:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Իսրայելի Պետության հռչակման տարեդարձի կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեր երկրին և ժողովրդին հարատև խաղաղություն և բարգավաճում»:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան