Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը երեք ամսում աճել է 12.2 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին 12.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3.6 տոկոսով: Իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը տարվա առաջին 3 ամսում ավելացել է 1.4 տոկոսով:

Շինարարության ծավալը 2023-ի 3 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 15.6 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվար-մարտին 2022-ի հունվար-մարտի նկատմամբ ավելացումը կազմել է 21 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 22.9 տոկոսով:

2023 թվականի առաջին 3 ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.2 տոկոսով: Իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-մարտին 2022-ի հունվար-մարտի համեմատ նվազել է 0.4 տոկոսով: էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ևս արձանագրվել է նվազում, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազումը կազմել է 2 տոկոս:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-մարտիննախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 2 անգամ: Ընդ որում՝ նախորդ տարվա առաջին 3 ամիսների նկատմամբ արտահանումն աճել է 2.3 անգամ, իսկ ներմուծումը՝ 89.1 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-մարտ ամիսներին կազմել է 392.59 դրամ:

Հայերեն العربية English Русский

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին