Հասարակական

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ուկրաինայում Սուրբ Պատարագներ են մատուցվել

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին  Ուկրաինայում Սուրբ Պատարագներ են մատուցվել

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայկական եկեղեցիներում և հիշատակի խաչքարի մոտ ապրիլի 24-ին մատուցվել են Սուրբ Պատարագներ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը:

Մայրաքաղաք Կիևի այգիներից մեկում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն: Արարողությունը գլխավորել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս ​​եպիսկոպոս Հովհաննիսյանը՝ Ուկրաինայի հայերի միության, Կիևի համայնքի ներկայացուցիչների և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ:

Միջոցառման մասնակիցների թվում են եղել Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ Միխայիլ Սպասովը, Ուկրաինայում Վատիկանի դեսպանը, Ուկրաինայի հոգևորականներ և այլք:

Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունն ավանդաբար անցկացվում է Ուկրաինայի բոլոր շրջաններում։ Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում հիշատակի միջոցառումները մեկնարկել են աղոթքով։

Ուկրաինայի հայ երիտասարդների միությունն այս տարի նաև թեմատիկ տեսանյութ է պատրաստել ուկրաիներենով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում