Իտալական Ազոլոյի քաղաքապետարանի շենքին ծածանվում է Հայաստանի դրոշը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 108-րդ տարելիցի կապակցությամբ, ի նշան հայ ժողովրդին համերաշխության, Իտալիայի Ազոլոյի քաղաքապետարանի շենքին ծածանվում է Հայաստանի դրոշը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

«Այսօր «Մեծ Եղեռն»-ի 108-րդ տարելիցն է. ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։

Մենք չենք կարող վառ չպահել ջարդերով, բռնություններով և տեղահանություններով բնութագրված նման սարսափի հիշողությունը, որը փորձել է ֆիզիկապես, մտավոր և բարոյապես բնաջնջել հայ բնակչությանը։

1915 թվականի ապրիլի 23 լույս 24-ի գիշերը Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին հայ մշակութային և կրոնական վերնախավի շուրջ 2500 անդամներ՝ քաղաքական գործիչներ, մասնագետներ, լրագրողներ, իրավաբաններ, բժիշկներ, քահանաներ և գրողներ՝ Թուրքիայի անապատային տարածքներ արտաքսվելու և բնաջնջվելու համար։ Նրանք թուրքական պետության համար վտանգ էին դիտվում, քանի որ կարևոր հենակետեր էին հայ համայնքի քաղաքական, քաղաքացիական և կրոնական կյանքի համար:

Հայ ժողովրդի ցեղասպանությունը քսաներորդ դարի առաջին զանգվածային ցեղասպանությունն էր, և ենթադրվում է, որ այն առնվազն մեկուկես միլիոն մահվան պատճառ է դարձել 1915 թվականի ապրիլից մինչև 1916 թվականի հուլիսը։

Հարյուր հորիզոնների քաղաք Ազոլոյից՝ ի նշան հայ ժողովրդի հետ խորը մտերմության»,-ասված է դեսպանության հաղորդագրությունում:

Հայերեն Türkçe

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով