Քաղաքականություն

Հայ ժողովուրդը շարունակում է ցեղասպան քաղաքականության զոհ լինել, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում․ Էդմոն Մարուքյան

1 րոպեի ընթերցում

Հայ ժողովուրդը շարունակում է ցեղասպան քաղաքականության զոհ լինել, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում․ Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է ցեղասպան քաղաքականության զոհ մնալ, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում։

«Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է ցեղասպան քաղաքականության զոհ մնալ, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության համատեքստում։ Պարզապես սա 21-րդ դարն է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը՝ իր ինստիտուտներով և օրինական քաղաքական մեխանիզմներով հանդերձ, որոնք պետք է կանխեն աղետը Լեռնային Ղարաբաղում և ենթադրեն ոչ բարենպաստ միջազգային հետևանքներ Ադրբեջանի ղեկավարության համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Մարուքյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում