Քաղաքականություն

Եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի. Պեսկովն անդրադարձել է Լաչինի միջանցքում Բաքվի կողմից անցակետի տեղադրմանը

2 րոպեի ընթերցում

Եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի. Պեսկովն անդրադարձել է Լաչինի միջանցքում Բաքվի կողմից անցակետի տեղադրմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը պահանջում է լրացուցիչ միջնորդական ջանքեր Ռուսաստանի Դաշնության կողմից: Մոսկվան կշարունակի նպաստել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի իրականացմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Մեկնաբանելով Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը՝ Պեսկովը նշել է, որ «իրավիճակն իսկապես բարդ է», «պահանջում է լրացուցիչ ջանքեր» և ըմբռնում Երևանի և Բաքվի կողմից, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի «իրականացմանն այլընտրանք չկա»։

«Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը, գլխավորապես երկու տարի առաջ ստորագրված եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթների իրագործման ջանքերը: Ռուսաստանը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ Երևանի և Բաքվի հետ միասին: Մենք շարունակում ենք շփումները: Մենք աշխատանք ենք տանում մայրաքաղաքների հետ, նկատի ունեմ և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, և մենք շարունակելու ենք այդ աշխատանքը», - Կրեմլի խոսնակի խոսքերն է մեջբերում ТАСС-ը:

Ադրբեջանը,հերթականանգամկոպտորենխախտելով2020թ.եռակողմ հայտարարության դրույթները,ապրիլի23-իցփակելէԼաչինիմիջանցքումգտնվողՀակարիիկամուրջը,ապօրինի կերպով տեղադրել է անցակետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում