Հասարակական

Սահմանագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է. Պաշտպանության փոխնախարար

1 րոպեի ընթերցում

Սահմանագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է. Պաշտպանության փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի հետ սահմանագծում իրադրությունն հարաբերականորեն կայուն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մեր սահմանագծում ընդհանուր առմամբ իրադրությունը հարբերականորեն կայուն է»,-ասաց Սարգսյանը՝ վստահեցնելով, որ որևէ փոփոխության դեպքում ՊՆ-ն կհայտնի:

Անդրադառնալով Տեղ գյուղում ստեղծված իրավիճակին՝ նա ասաց, որ Տեղ գյուղի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը տրամադրվել է, այդ հատվածում ևս որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

Անդրադառնալով դիտարկմանը, որ, ըստ վարչապետի խոսքի, այդ հատվածում սահմանապահներն են ճշգրտում անում՝ Պաշտպանության փոխնախարարն ասաց, որ այդ հատվածում և սահմանապահներ կան, և նաև այս պահին դեռևս ԶՈՒ ներկայացուցիչներ:

Նա վստահեցրեց, որ ինժեներական, ամրաշինական աշխատանքների, զորքերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում