ԿԳՄՍ նախարարը կարծում է, որ ցանկացած թանգարանի մուտքի տոմսը չպետք է պակաս լինի 1000 դրամից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կարծում է, որ ցանկացած թանգարանի մուտքի տոմսը չպետք է պակաս լինի 1000 դրամից, մշակույթը պետք է լինի հասանելի, բայց արժևորված:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարն ասաց ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն իր ելույթում:

«Նախորդ տարի միայն ԿԳՄՍՆ ենթակայության թանգարանների այցելուների թիվը կազմել է 1 մլն 78 հազար մարդ, որը շուրջ 15 տոկոսով գերազանցում է 2021 թ այցելությունները: Միաժամանակ թանգարաններում տոմսերի գինը տարիներ շարունակ ոչ թե արժևորել, այլ արժեզրկել է թանգարան այցելությունը, որովհետև հիմա հենց այս օրերին ունեինք նույնիսկ 60 դրամ մուտքի տոմս ունեցող թանգարան: Ես չգիտեմ, թե ուրիշ ինչ է հնարավոր ձեռք բերել 60 կամ 100 դրամով: Որոշել ենք հրաժարվել այս գնային քաղաքականությունից, մշակույթը պետք է լինի հասանելի, բայց արժևորված»,-ասաց Անդրեասյանը:

Նախարարը նաև հայտնեց, որ այս տարվա մայիսի 1-ից մինչև 12 տարեկան երեխաների մուտքը նախարարության թանգարաններ կլինի անվճար, 12 տարեկանից բարձր երեխաների և ուսանողների համար կգործի տոմսի կես գին, մյուս սոցիալական խմբերի համար նույնպես կգործեն սոցիալական քաղաքականությունները: Սակայն նախարարը միաժամանակ կարծում է, որ տոմսի նվազագույն գինը չպետք է պակաս լինի 1000 դրամից:

Նա հայտնեց, որ էլեկտրոնային միասնական տոմսային համակարգի ներդրման փուլում են՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի այն արդեն կգործի:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան