Մշակույթ

Ռուսական կինոյի օրեր՝ Երևանում և Գյումրիում

2 րոպեի ընթերցում

Ռուսական կինոյի օրեր՝ Երևանում և Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ապրիլի 28-ին կմեկնարկի ռուսական կինոյի «մարաթոնը».Այս տարի Russian Film Festival-ը հայ հանդիսատեսին կներկայանա երկրորդ անգամ, սակայն ֆիլմերի ընդլայնված ծրագրով և ցուցադրությունների նոր աշխարհագրությամբ։

Ռուսական կինոյի օրերը կանցկացվեն Երևանում ապրիլի 28-ից 30-ը, իսկ Գյումրիում՝ մայիսի 5-ից 7-ը: Միջոցառումները կազմակերպում է ՌՈՍԿԻՆՈ-ն՝ ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Ռուսական նոր կինոհիթը՝«Չեբուրաշկա»-նժամանում էՀայաստան` շրջագայության։Ռուսական կինոյի օրերի շրջանակում Երևանում և Գյումրիում կանցկացվենսիրված մուլտհերոսի մասնակցությամբ նորգեղարվեստական ֆիլմիանվճարցուցադրություններ։

Այս ընտանեկան կատակերգությունը արդեն հասցրել է դիտել ավելի քան 23,4 միլիոն հեռուստադիտող Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։ Դմիտրի Դյաչենկոյի ֆիլմը դարձել է պատմությանմեջ ամենաեկամտաբեր ռուսական ֆիլմը։

Այս և ծրագրում ներառված մյուս ֆիլմերի տոմսերը կարող եք անվճար ամրագրել հետևյալ հղումներով․

Երևանում ցուցադրությունների ամրագրում։

Գյումրիում ցուցադրությունների ամրագրում։

Ֆիլմերի հեղինակները կմասնակցեն մի շարք կինոդիտումների։Ցուցադրություններից հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա ֆիլմերը քննարկել կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում