Life

BLACKPINK-ը հերթական Գինեսի ռեկորդն է նվաճել. նրանց YouTube-ի ալիքը գերազանցել է 30 մլրդ դիտումը

1 րոպեի ընթերցում

BLACKPINK-ը հերթական Գինեսի ռեկորդն է նվաճել. նրանց YouTube-ի ալիքը գերազանցել է 30 մլրդ դիտումը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեական BLACKPINK աղջիկների խումբը Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել: K-pop խմբի YouTube-յան ալիքը դարձել է ամենաշատ դիտված երաժշտական ալիքը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալությանը:

Անցյալ երկուշաբթի խմբի YouTube-յան պաշտոնական ալիքը գերազանցել է 30 միլիարդ դիտումների թիվը՝ առաջ անցնելով Ջասթին Բիբերի ալիքից: Նման ցուցանիշ գրանցելու համար BLACKPINK-ի ալիքից պահանջվել է մոտ վեց տարի ինը ամիս:

Քառյակն առաջատարներից է նաև YouTube-յան իր ալիքի բաժանորդներով, որոնց թիվը հասնում է 86,9 միլիոնի:

Այս վերջին ռեկորդն ավելացել է խմբի 21 Գինեսի ռեկորդների տպավորիչ հավաքածուին:

BLACKPINK-ը նախկինում ռեկորդներ է սահմանել որպես Spotify-ում ամենաշատ հեռարձակվող աղջիկների խումբն աշխարհում, ինչպես նաև որպես առաջին K-pop աղջիկների խումբը, որը Բրիտանիայի և ԱՄՆ-ի լավագույն վաճառվող ալբոմների հորիզոնականներում գրավել է 1-ին տեղը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում