Հասարակական

44-օրյա պատերազմից դեռևս ունենք զոհերի աճյուններ, որոնք չեն հուղարկավորվել. Անահիտ Ավանեսյան

1 րոպեի ընթերցում

44-օրյա պատերազմից դեռևս ունենք զոհերի աճյուններ, որոնք չեն հուղարկավորվել. Անահիտ Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյուններ կան, որոնք դեռ չեն հուղարկավորվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով` չհուղարկավորված աճյունների թվաքանակի շեշտակի նվազում չի եղել։

«Այո, դեռ ունենք աճյուններ, որոնք հուղարկավորված չեն։ Որևէ թիվ չեմ հրապարակի։ Սա շատ զգայուն, ցավոտ թեմա է։ Ցավոք, հարազատները չեն ընդունում ԴՆԹ արդյունքները, որոնք գիտականորեն և փորձաքննության առումով վիճարկելի էլ չեն։ Դրանցից շատերը բազմաթիվ անգամ այլ երկրներում ԴՆԹ հետազոտում են անցել և նույն արդյունքներն են ցույց տվել»,-ասաց Ավանեսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում