Հնդկաստանում հազվագյուտ մատրյոշկա-ալմաստ են հայտնաբերել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկական VD Global ընկերությունը, որն զբաղվում է ալմաստների արդյունահանմամբ և վերամշակմամբ, Հուջարաթի նահանգում հայտնաբերել է, այսպես կոչված, մատրյոշկա-ալմաստ, որն իրենից ներկայացնում է ալմաստ, որի ներսում ազատ շարժվում է ևս մեկ ալմաստ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:

«VD Global ընկերությունը հնդկական Հուջարաթի նահանգի Սուրաթ քաղաքում հայտնաբերել է «ալմաստ`ալմաստի ներսում»` «ամենահազվագյուտը բոլոր գտածոներից», - մեջբերում է գործակալությունը հնդկական Wion հեռուստաալիքի հաղորդագրությունից:

Ինչպես նշում է Wion-ը, այն գտել են 2022 թ. հոկտեմբերին։ «Տրոփող սիրտ» անվանումը ստացած ալմաստի քաշը կազմում է 0,329 կարատ (0,0658 գրամ)։ Այս գտածոն համարվում է ամենահազվագյուտներից մեկը: Ըստ հեռուստաալիքի՝ նման մի գտածո էլ Ռուսաստանում մի քանի տարի առաջ հայտնաբերված «Մատրյոշկա» ալմաստն է:

2019 թ.-ին «Ալռոսա» ալմաստ արդյունահանող ընկերությունը Նյուրբայի հանքահարստացուցիչ կոմբինատում արտասովոր ալմաստ էր արդյունահանել, որի ներսում ազատորեն շարժվում է ևս մեկ ալմաստ: Իր առանձնահատկության շնորհիվ քարը հիշեցնում է ավանդական ռուսական մատրյոշկա։ Գտածոն ուսումնասիրող մասնագետների խոսքով՝ սա ալմաստի համաշխարհային արդյունահանման պատմության մեջ առաջին նման գտածոն էր դարձել։

Հայերեն Русский

Միրզոյանն ամփոփել է Բրյուսել աշխատանքային այցը

Ազգային ժողովի Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին

Հաագայի դատարանը հերթական դատավճիռն է կայացրել Կոսովոյի ալբանացի զինյալների նախկին առաջնորդի նկատմամբ

Ուժեղ պայթյուն է որոտացել իրանական Քեշմ կղզու մոտակայքում

Դավիթ Խուդաթյանը հանդիպումներ է ունեցել Իրանի փոխնախագահի, էներգետիկայի և նավթի նախարարների հետ

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է

Արմավիրի մարզի Գայ գյուղում գործող ձկնաբուծարանում ապօրինի ջրօգտագործման դեպք է արձանագրվել

Մոլդովան պատերազմի ավարտից հետո կմասնակցի Ուկրաինայի ականազերծման աշխատանքներին. Moldpres

Գևորգ Պապոյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ խորհրդակցությունների