Բանակ

ՀՀ վարչապետը մասնակցել է «Փոխակերպում դեպի կայունություն: Էներգիա և ֆինանսներ» խորագրով բարձր մակարդակի կոնֆերանսի բացմանը 

5 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը մասնակցել է «Փոխակերպում դեպի կայունություն: Էներգիա և ֆինանսներ» խորագրով բարձր մակարդակի կոնֆերանսի բացմանը 

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում մասնակցել է «Փոխակերպում դեպի կայունություն: Էներգիա և ֆինանսներ» խորագրով բարձր մակարդակի կոնֆերանսի բացմանը: Միջոցառումը ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի աջակցությամբ կազմակերպել է «Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամ»-ը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, կոնֆերանսին մասնակցել են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Կառավարության, Ազգային ժողովի, փորձագիտական դաշտի և մասնավոր հատվածի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո նախագահ,

Տիկնայք և պարոնայք,

Հարգարժան հյուրեր,

Ինձ համար մեծ պատիվ է ողջունել բոլորիդ Հայաստանում՝ Դիլիջանում, կայուն ֆինանսավորման վերաբերյալ այս կարևոր համաժողովում։ Այսօր մենք կարող ենք քննարկել կայուն ֆինանսավորման հրատապ անհրաժեշտությունը և դրա դերը երկարաժամկետ կայունության հասնելու գործում:

Ամենամեծ մարտահրավերները, որոնց մենք բախվում ենք ներկայումս, ինչպիսիք են` կենսաբազմազանության կորուստը, կլիմայի փոփոխությունը, աղքատությունը և սոցիալական անհավասարությունը, անկասկած, պահանջում են հրատապ գործողություններ, և ես կարծում եմ, որ դրանց լուծման գործում կայուն ֆինանսավորումը կարող է ունենալ կարևորագույն դերերից մեկը:

Մենք նպատակաուղղվելու ենք կայուն զարգացման նպատակներին ֆինանսական ներդրումների միջոցով՝ դրանք համապատասխանեցնելով սոցիալական հավասարությանը և ֆինանսական պատասխանատու գործելակերպին։

Կարծում եմ, որ ֆինանսական հաստատությունները և առհասարակ գործարար համայնքը կարող են վճռորոշ դեր խաղալ կայուն զարգացման հասնելու գործում: Ֆինանսական հաստատությունները կարող են ինտեգրել բնապահպանական, սոցիալական և կառավարման նկատառումներն իրենց որոշումների կայացման գործընթացներում և խթանել կայուն աճը, նվազեցնել բնապահպանական և սոցիալական ռիսկերը: Սա մեզ հնարավորություն կտա նպաստել ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացմանը:

Այսօր մենք հիանալի հնարավորություն ունենք ուսումնասիրելու կայուն ֆինանսավորման ներկա վիճակը և քննարկելու սպասվող մարտահրավերներն ու հնարավորությունները: Ոլորտի բարձր մակարդակի փորձագետներն ու մասնագետները կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով այնպիսի կենսական կարևոր թեմաների շուրջ, ինչպիսիք են` կանաչ ֆինանսները, կլիմայական ռիսկերի կառավարումը և կայուն հաշվետվությունները:

Կցանկանայի նաև նշել, որ կայուն ֆինանսավորումը ոչ միայն վերականգնվող էներգիայի և կանաչ տեխնոլոգիաների մեջ ներդրումն է, այլ նաև սոցիալական հավասարության խթանումը և տնտեսական աճի օգուտների արդարացի բաշխման ապահովումը: Այս կատեգորիան պահանջում է համապարփակ մոտեցում, որը հաշվի կառնի բոլոր շահագրգիռ կողմերի կարիքները, ներառյալ մարգինալացված խմբերը, աշխատակիցները և տեղական համայնքները:

Այնուամենայնիվ, մենք պետք է գիտակցենք, որ կայուն ֆինանսավորումն ինքնանպատակ չէ և չի շտկելու բոլոր խնդիրները։ Թեև դա կարևոր գործիք է, որը կարող է օգնել մեզ շարժվել դեպի ավելի կայուն ապագա: Մենք բոլորս ունենք մեր սեփական դերն այս գործում և պետք է անենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է կայուն ֆինանսավորումը խթանելու համար: Եվ կապ չունի՝ մենք քաղաքականություն մշակողներ ենք, ֆինանսական ինստիտուտներ, թե բիզնեսի ներկայացուցիչներ։

Որպես վերջաբան՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին և բանախոսներին այսօր այս գեղեցիկ առողջարանային Դիլիջան քաղաքում մեզ միանալու համար։ Հուսով եմ, որ այս համաժողովը ևս մեկ հնարավորություն կլինի մտքեր փոխանակելու և միմյանցից սովորելու, թե ինչպես խթանել կայուն ֆինանսավորումը և հասնել պայծառ ապագայի: Միասին մենք կարող ենք ստեղծել մի աշխարհ, որն ավելի արդար և կայուն է բոլորի համար: Մեր վերջնական նպատակն է` կերտել իմաստալից ապագա բոլորի համար»:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Բանակ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջան

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Տավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ

Բանակ

Տավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ուժային կառույցների միջև բանակային խաղերին մասնակից թիմերի քանակը կրկնապատկվել է

Բանակ

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ուժային կառույցների միջև բանակային խաղերին մասնակից թիմերի քանակը կրկնապատկվել է

ՀՀ պաշտպանության նախարարը Լյուքսեմբուրգի խորհրդարանում քննարկել է բնագավառում համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր

Բանակ

ՀՀ պաշտպանության նախարարը Լյուքսեմբուրգի խորհրդարանում քննարկել է բնագավառում համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ և Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Եվրոպա

ՀՀ և Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնել

Բանակ

ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնել

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբում ծառայության մրցույթ

Բանակ

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբում ծառայության մրցույթ

Մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով ՊՆ ռազմական ոստիկանությունում մեկնարկել են հրամանատարական հավաքներ

Բանակ

Մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով ՊՆ ռազմական ոստիկանությունում մեկնարկել են հրամանատարական հավաքներ

Հայաստանը Ֆրանսիայից ձեռք կբերի CAESAR հրետանային համակարգ

Եվրոպա

Հայաստանը Ֆրանսիայից ձեռք կբերի CAESAR հրետանային համակարգ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր է ստորագրել ֆրանսիական ընկերության հետ

Բանակ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր է ստորագրել ֆրանսիական ընկերության հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում