Մշակույթ

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ելույթ կունենա Վերոնիկա Ջիոևան

2 րոպեի ընթերցում

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ելույթ կունենա Վերոնիկա Ջիոևան

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ մայիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա Վերոնիկա Ջիոևան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քննադատները նրան անվանում են «Աստվածատուր երգչուհի» «օպերային դիվա» կամ «մեր ժամանակի լավագույն սոպրանոներից մեկը», «Ինչ գեղեցիկ ձայն է, ինչպես Rolls-Royce-ը, նա պետք է երգի աշխարհի լավագույն թատրոններում»:

Լսելով Վերոնիկային՝ Դմիտրի Խվորոստովսկին ասել է. «Այսօր Վերոնիկա Ջիոևան ամենապահանջված երգչուհիներից է ոչ միայն Ռուսաստանում, այլև նրա սահմաններից դուրս»։

Որպես Ռուսաստանի Մեծ թատրոնի, Մարիինյան և Միխայլովսկու թատրոնների հրավիրյալ մեներգչուհի՝ նա համագործակցում է այնպիսի օպերային թատրոնների հետ, ինչպիսիք են Ժնևի Մեծ թատրոնը, Ցյուրիխի օպերան, Բրյուսելի «La Monnaie» թատրոնը, Մադրիդի թագավորական թատրոնը, գերմանական օպերան Բեռլինում, Համբուրգի պետական օպերան, Պրահայի օպերան, Ֆինլանդիայի ազգային օպերան, Հյուսթոնի օպերան, Վերոնայի ֆիլհարմոնիկ թատրոնը, Բարիիի Պետրուզելիի թատրոնը, Բոլոնիայի թատրոնը, Պալերմոյում գտնվող Մասիմո թատրոնը:

Արտիստուհուն երևանյան համերգին կնվագակցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Համերգի ծրագրում կհնչեն արիաներ հայտնի օպերաներից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում