Մշակույթ

Վահրամ Դումանյանը և Թամարա Գվերդծիթելին կարևորել են կրթության և մշակույթի դերը համամարդկային արժեքների ամրապնդման մեջ

2 րոպեի ընթերցում

Վահրամ Դումանյանը և Թամարա Գվերդծիթելին կարևորել են կրթության և մշակույթի դերը համամարդկային արժեքների ամրապնդման մեջ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի խորհրդական, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Վահրամ Դումանյանն ապրիլի 14-ին հանդիպել է հանրահայտ երգչուհի, Վրաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Թամարա Գվերդծիթելիի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դումանյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում «Սանսեթ Բուլվար» մյուզիքլն իրականացրած «SKYFIST STUDIO» պրոդյուսերական ընկերության ղեկավար Պողոս Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում կարևորել եմ մեր տարածաշրջանում առաջին անգամ կյանքի կոչված նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել մյուզիքլի գլխավոր դերակատար Թամարա Գվերդծիթելիին ու բոլոր կազմակերպիչներին:

Առանձնահատուկ ընդգծել եմ նաև կրթության ու մշակույթի դերը համամարդկային արժեքների ամրապնդման, աշխարհում համընդհանուր խաղաղության հասնելու գործում՝ այդ համատեքստում որպես անհրաժեշտություն դիտարկելով վերոնշյալ ոլորտներում համատեղ ծրագրերի և փոխգործակցության ընդլայնումն ու խորացումը:

Թամարա Գվերդծիթելին, ում երգացանկում առկա են նաև հայկական երգեր, համակարծիք է եղել հնչած դիրքորոշման հետ և հավաստել, որ իր հնարավորությունների սահմանում կնպաստի հետագա համագործակցության զարգացմանը»,- նշել է ՀՀ նախագահի խորհրդականը:

Նա հավելել է, որ հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի նախապատրաստական աշխատանքներին, փորձերին և հաջողված բեմականացմանը: Թամարա Գվերդծիթելին ներկայացրել է իր առաջիկա ծրագրերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում