Ինովացիա

Հայ հիմնադիրներ ունեցող DISQO-ին Data Awards-ը ճանաչել է 2023-ի տվյալների հետազոտության լավագույն լուծում

1 րոպեի ընթերցում

Հայ հիմնադիրներ ունեցող DISQO-ին Data Awards-ը ճանաչել է 2023-ի տվյալների հետազոտության լավագույն լուծում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Data Awards-ը հայ հիմնադիրներ ունեցող DISQO ընկերությանը ճանաչել է տարվա լավագույն տվյալների հետազոտության լուծում։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ընկերությունը «Լինկդին»-ից:

DISQO-ի CX հարթակը ճանաչվել է աշխարհում լավագույնը յուրաքանչյուր հաճախորդի համար սպառողների վերաբերմունքի և վարքագծի վերաբերյալ խորը վերլուծություններ առաջարկելու համար:

Ընկերության ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված չափման և շուկայի հետազոտության գործիքակազմն ու API տեխնոլոգիաները սպառողական վերլուծություններ են տրամադրում խոշորագույն հետազոտական ընկերությունների, առաջատար գովազդային գործակալությունների ու մեդիա հարթակների։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում