Բայդենը Լեդի Գագային նշանակել է նախագահին կից արվեստի հանձնաժողովի համանախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան Ջո Բայդենի կողմից նշանակվել է նախագահին կից արվեստի և մշակույթի հանձնաժողովի համանախագահ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Լեդի Գագան (իսկական անունը՝ Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտա) Գրեմմիի 13 մրցանակի դափնեկիր է և պատմության մեջ ամենաշատ մրցանակ ստացած կին երաժիշտներից մեկը: Որպես դերասանուհի՝ նա հայտնի է «Աստղ է ծնվել» ֆիլմում խաղացած դերով, որի համար առաջադրվել է «Օսկար» մրցանակի լավագույն դերասանուհի անվանակարգում, և հաղթել է «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում՝ «Shallow» երգի համար: Նա նաև նկարահանվել է «Ամերիկյան սարսափ պատմություն. հյուրանոց» ֆիլմում՝ արժանանալով «Ոսկե գլոբուսի»:

Time ամսագիրը նրան դասել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքում: Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում նշվում է, որ երգչուհին ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ և հասարակական արշավներով։

Լեդի Գագան բազմիցս ելույթ է ունեցել Բայդենի քարոզարշավի շրջանակներում կազմակերպված միջոցառումների ժամանակ և ակտիվորեն մասնակցել նրա աջակցության քարոզարշավին: 2021 թ.-ի հունվարին նա կատարել է ԱՄՆ օրհներգը Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ։

Լեդի Գագայից բացի, ԱՄՆ նախագահը հանձնաժողովի համանախագահ է նշանակել նաև պրոդյուսեր Բրյուս Քոհենին։

Արվեստի և մշակույթի հանձնաժողովը, որը ստեղծվել է 1982 թ.-ին, խորհուրդներ է տալիս ԱՄՆ նախագահին մշակութային քաղաքականության հարցերում։ Ավանդաբար հանձնաժողովի պատվավոր նախագահն է լինում ԱՄՆ առաջին տիկինը: Հանձնաժողովի անդամներ են նշանակվում հայտնի արտիստներ, գիտնականներ և բարերարներ:

Հայերեն English Français Русский Türkçe

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել