Life

Կյանքից հեռացել է մինի կիսաշրջազգեստների հեղինակ, բրիտանացի դիզայներ Մերի Քուանթը

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է մինի կիսաշրջազգեստների հեղինակ, բրիտանացի դիզայներ Մերի Քուանթը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 93 տարեկան հասակում վախճանվել է բրիտանացի դիզայներ Մերի Քուանթը՝ մինի կիսաշրջազգեստների հեղինակը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sky News պարբերականին:

Մերի Քուանթի մահվան լուրը հաստատել է նրա ընտանիքը։

Քուանթը ծնվել է 1930 թվականին Լոնդոնում` ուսուցիչների ընտանիքում։ Հենց Քուանթը դարձավ այն դիզայները, որը նորաձևության մեջ մտցրեց մինի կիսաշրջազգեստներ և կարճ շորտեր կրելը: 1955 թվականին նա ամուսնու հետ իր առաջին Bazaar խանութը բացեց Լոնդոնում, որն արագ հայտնի դարձավ և նրանց թույլ տվեց ապագայում ընդլայնել իրենց վաճառքները Եվրոպայում ու Միացյալ Նահանգներում:

Bazaar-ն իր ոճով Լոնդոնի եզակի խանութներից մեկն էր, որտեղ միշտ միացված էր բարձր երաժշտություն, իսկ այցելուներին առաջարկվում էին անվճար խմիչքներ:

Բացի հագուստի դիզայնից, Քուանթը նաև զբաղվել է ակնոցների և կոսմետիկայի արտադրությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում