Մինսկի խումբն այս պահին սառեցված է, սակայն այս ձևաչափը կարող է դերակատարում ունենալ. ԵԱՀԿ գործող նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ կառույցն է, այն այս պահին սառեցված է, սակայն հավելել է, որ այն կարող է դերակատարում ունենալ, երբ համապատասխան իրավիճակ լինի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին Երևանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի պնդումներին, թե ԼՂ հակամարտություն գոյություն չունի, Մինսկի խումբն էլ սպառել է իրեն և այլևս դրա անհրաժեշտությունը չկա:

«Մինսկի ձևաչափը հիմնվել է պաշտոնապես՝ Բուխարեստի գագաթնաժողովում, և այն կա: Եվ մենք սատարում ենք Մինսկի խմբին»,-ասաց ԵԱՀԿ գործող նախագահը:

ԵԱՀԿ-ում տեղյակ են, որ կան նման գնահատականներ: Նա նկատեց՝ աշխարհաքաղաքական փոփոխված իրավիճակները, որոնք սերում են ռուս-ուկրաինական պատերազմից, ևս փոխել են համանախագահների միջև դինամիկան: Համանախագահների հավաքներ չեն լինում, որպեսզի նրանք պաշտոնապես կատարեն իրենց աշխատանքը: «Ուստի Մինսկի խումբն այս պահին սառեցված է: Սակայն չեմ կարող մերժել, որ դերակատարում կարող է լինել Մինսկի ձևաչափի համար, երբ իրավիճակները համապատասխան լինեն»,-ընդգծեց Օսմանին:

Նա նշեց, որ, այդուհանդերձ, ԵԱՀԿ-ն միայն Մինսկի խումբը չէ, ԵԱՀԿ-ն ունի մի շարք այլ գործիքներ ու մեխանիզմներ, որոնք կարող են ներկայացվել՝ սատարելու խաղաղության գործընթացին հայերի ու ադրբեջանցիների միջև:

«Եվ ես այստեղ եմ՝ խթանելու և իմ ներդրումն ունենալու այդ խաղաղության գործընթացի ուղղությամբ՝ առաջարկելով ԵԱՀԿ-ի ճկուն ու ինքնատիպ գործիքակազմը վստահության վերականգնման, հաշտության ուղղությամբ, խթանելու խաղաղության գործընթացը և հասնելու համապարափակ, կայուն հանգուցալուծման»,-ասաց ԵԱՀԿ գործող նախագահը:

Հայերեն English Русский Türkçe

Ակցիզային հարկի բարձրացման հետևանքով գնաճային երևույթների լուրջ մտավախություններ ՀՀ կենտրոնական բանկը չունի

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ. ՈՒՂԻՂ

Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg

Հայաստանի լեգիտիմ իրավունքն է ընտրակաշառքի տրամաբանությամբ գործող շրջանակներին զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից․ Փաշինյան

ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ

Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը

Վարչապետն ԱԲ գործարանների կառուցմանը զուգահեռ նոր էներգետիկ հզորությունների ստեղծման անհրաժեշտություն է տեսնում

Նոր նախագծով առաջարկվում է համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք վերապահել 1 տարվա ընթացքում 6 ամիս ՀՀ-ում բնակված քաղաքացիներին

55-ամյա կինը հանրային տրանսպորտում քաշել է կարգը պահպանող հսկիչի մազերից, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ